Ամուլսարը պետք է շահագործվի, և բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն

Ամբողջ օպերացիան գլխավորելու է Ոստիկանության պետի ժ/պ Արման Սարգսյանը

«Ընդդեմ Ամուլսարի շահագործման» Ջերմուկում ու Գնդեվազում դասադուլ և գործադուլ են հայտարարել:

Միևնույն ժամանակ Երևանում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ և Ոստիկանության պետերի ԺՊ-ներ է նշանակել:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարը պետք է շահագործվի, և հանքի շահագործման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաները պետք է դադարեցվեն:

Սեպտեմբերի 21 - 26-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է ԱՄՆ:

Ստացվում է մի հետաքրքիր պատկեր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուժ կիրառել ընդդեմ ցուցարարների, իսկ ամբողջ օպերացիան գլխավորելու է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Անկախ Նիկոլ Փաշինյանի երկրից բացակայելուն, ժողովրդի դեմ ուժի կիրառման ու հնարավոր բոլոր հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը