Չափազանց ուժգին մի հուզվեք ու աշխատեք քիչ զայրանալ, քանի որ դա վնաս է պատճառում ձեր լյարդին ու աղիներին

Երբ դուք աշխատում եք, աշխատեք 40 րոպե, ապա 10 րոպե ընդմիջում հայտարարեք

Շաոլինի վանականի խորհուրդները, որոնք ձեզ կօգնեն պահպանել երիտասարդությունը

Այս կանոնների հեղինակը ոչ միայն մարտարվեստի վարպետ է եղել, այլև շատ իմաստուն մարդ…

Մենք հաճախ ենք ասում, որ առողջությունը մեր ամենամեծ հարստությունն է հանդիսանում։ Բայց շատ քիչ մարդիկ են ոչ միայն խոսում այն մասին, որ պետք է ամրապնդել առողջությունը, այլև քայլեր ձեռնարկում դրա համար։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք ինչ-որ բան անել, պետք է սկսել արդեն այսօր գործել։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շաոլինյան տեքստերից մեկից հատվածներ։ Այն գրվել է Շաոլինի վանականի կողմից, ով ոչ միայն մարտարվեստի վարպետ է եղել, այլև շատ իմաստուն մարդ։ Այս հատվածում նա տալիս է խորհուրդներ, թե ինչպես առավել երկար ժամանակ պահպանել առողջությունն ու երիտասարդությունը։

  • Չափից շատ մի մտածեք։ Ավելորդ մտքերը խլում են ձեր ուժերն ու էներգիան։ Դրանք ունակ են ձեզ ժամանակից շուտ ծերացնել։
  • Չափից շատ մի խոսեք։ Մարդկանց մեծ մասը կամ խոսում է, կամ գործում։ Գործելն ավելի լավ է։
  • Երբ դուք աշխատում եք, աշխատեք 40 րոպե, ապա 10 րոպե ընդմիջում հայտարարեք։ Երբ դուք անընդհատ ինչ-որ բանի եք նայում, դա կարող է վնասել ձեր աչքերը և ներքին հանգստությունը։
  • Երբ դուք երջանիկ եք, պետք է վերահսկել այդ երջանկությունը։ Եթե դուք կորցնեք այդ վերահսկողությունը, ապա կվնասեք ձեր թոքերի էներգիան։
  • Չափազանց ուժգին մի հուզվեք ու աշխատեք քիչ զայրանալ, քանի որ դա վնաս է պատճառում ձեր լյարդին ու աղիներին։
  • Երբ դուք ինչ-որ բան եք ուտում, չափից շատ մի կերեք։ Դա վնասում է ձեր փայծաղը։ Եթե հացկերույթից հետո դուք դեռ քաղց եք զգում, շատ քիչ բան կերեք քաղցը խլացնելու համար։
  • Երբ ինչ-որ բան եք անում, հիմնավոր արեք։ Երբեք մի շտապեք։ Հիշեք «Դանդաղ շտապեք ու արագ տեղ կհասնեք» ասացվածքի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը