Իրաքն Իրանի հետ առեւտրի համար հատուկ ֆինանսական մեխանիզմ կստեղծի

Իրաքը կախում ունի իրանական գազից եւ էլեկտրաէներգիայից եւ փորձում է խուսափել էլեկտրաէներգիայի պակասի առնչությամբ բողոքի բռնի ցույցերի կրկնությունից

Իրաքն Իրանի հետ առեւտրի համար սեփական հատուկ ֆինանսական մեխանիզմը (SPV) կստեղծի, որը թույլ կտա մարել պարտքն ու շարունակել կենսական կարեւորության գազի եւ էլեկտրաէներգիայի ներմուծումը, հաղորդում է Mehr-ը: 

Իրաքցի 3 բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ այժմ երկիրը ֆինանսական մեխանիզմ է մշակում, որը նման է եվրոպական ֆինանսական մեխանիզմին:

Իրաքը կախում ունի իրանական գազից եւ էլեկտրաէներգիայից եւ փորձում է խուսափել էլեկտրաէներգիայի պակասի առնչությամբ բողոքի բռնի ցույցերի կրկնությունից: Անցած տարի բողոքի ցույցեր էին տեղի ունեցել Բասրայում եւ այլ քաղաքներում: Այժմ Իրաքը չմարված 2 մլրդ դոլարի պարտք ունի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն:

Նոր մեխանիզմը թույլ կտա մարել այդ պարտքը: Իրաքյան SPV, հավանաբար, կստեղծվի Իրաքի Առեւտրային բանկում:

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրաքը նոր մեխանիզմի շրջանակում «Իրանի բանկոմատը» կդառնա: