Ցուցարարները փակել են Գայի պողոտան

Մյուս մասը երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ հանրահավաք են իրականացնելու։

Անձնական երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ ընդվզող քաղաքացիներն այս պահին փակել են Գայի պողոտան, մյուս մասը երթով շարժվում է դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ հանրահավաք են իրականացնելու։

 

Երթի մասնակիցներին ավտոմեքենաների վարորդները ողջունում են ազդանշաններով, ինչպես հեղափոխության օրերին։