Փաշինյանը նշեց, թե որքան մուտք է եղել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից

Մանրամասներ
քպ

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք է գործել 107 միլիարդ դրամ։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս գումարը ներառում է ինչպես կոմբինատի կողմից վճարված հարկերը, որոնք կազմել են 73 միլիարդ 800 միլիոն դրամ, այնպես էլ 33 միլիարդ 249 միլիոն դրամ շահաբաժինը, որը պետական բյուջե է փոխանցվել նախորդ շաբաթ։

«Սա, կարծում եմ, մի իրադարձություն է, որ արժի ընդգծել, որովհետև, ըստ էության, նման բան ավելի քան 20 տարի տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա։

Փաշինյանը նաև նշեց, որ այն պահից, երբ կառավարությունը բաժնեմաս ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հարկային մուտքերի դրական դինամիկա է նկատվում՝ նաև հաշվի առնելով միջազգային գները և վաճառքի ծավալները։