Լո՞ւրջ եք, ասում, որ Արփի Դավոյանին արդարադատության նախարար նշանակելու հարցն է քննարկվում. Փաստաբան

Մանրամասներ
քպ

Ես իսկապես չեմ հասկանում։

Լո՞ւրջ եք, ասում, որ Արփի Դավոյանին արդարադատության նախարար նշանակելու հարցն է քննարկվում։

Դա իրո՞ք հնարավոր է․․․ իսկապե՞ս նման քննարկում գոյություն ունի։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը, արձագանքելով տարածված լուրերին:

Նա նաեւ հավելել է. «Անկեղծ եմ ասում, արդեն չեմ հասկանում․ այսինքն ո՞նց թե քննարկվում է։ Ի՞նչն եք քննարկում։ Արփի Դավոյանին պետք է նշանակել ու վերջ, սրանում որևէ քննարկման առիթ չկա։ Արփի Դավոյանին նշանակել արդարադատության նախարար և վերջ!!! 0 քննարկում․․․»։