Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 22-ին, կազմել է 387.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.62 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.26 դրամ (նվազել է 0.44 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  501.79 դրամ (նվազել է 0.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 412-419 դրամով, վաճառվում է 427-430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.88-4.36 դրամով, վաճառվում է 4.44-5.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:

Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 425 դրամով:

Ռուբլին գնվում է 4.33 դրամով, վաճառվում է 4.42 դրամով: