Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլոբալ անվտանգությունը կարող է թաքնված լինել այնպիսի մանրունքներում, որոնք ակամայից կարող ես բացահայտել և մեծ վտանգ ներկայացնել։
Այսօր ՀՀ-ում ինտերնետ կապի խափանում է տեղի ունեցել, որին հետևել է պատասխանատու ընկերության հաղորդագրությունն այն մասին, որ խափանման պատճառը ճանապարհաշինական աշխատանքներն են հայտնի բնակավայրում (անունը միտումնավոր չեմ գրում):
Հենց այստեղ արդեն գործ ունենք ինֆորմացիոն անվտանգության հետ, որը չպետք է դառնա լայն հանրության հետաքրքրության առարկա։ Ենթադրենք Հայ հասարակությունն իմացավ, թե որտեղ է եղել վնասում, դրանից ի՞նչ է փոխվում։ Սպառողի իրավո՞ւնքն է․․․
Մի կողմ թողենք այդ ձևականությունները, ավելի իրատեսական և վտանգավոր դաշտ եկեք։ Այս հայտարարությամբ թշնամին տեղորոշում է մեր խոցելի տեղերը և հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորելու է հենց այդ ենթակառուցվածքները, մենք ենք տվել բոլոր կորդինատները, առաջնային համարելով ոչ թե անվտանգությունը, այլ Հայ սպառողի ինֆորմացված լինելու հանգամանքը․․․
Կարծում եմ, որ հատուկ անվտանգային դասընթացներ պետք է անցկացվեն բոլոր կազմակերպությունների համար, որպեսզի զերծ մնանք այս տեսակ ինֆորմացիոն արտահոսքից։ Իսկ մեր լրատվականներին կխնդրեմ, որ նյութը հրապարակելուց առաջ խորհրդակցեն միմյանց հետ, արդյո՞ք արժե նման տեքստով նյութը հրապարակել, թե ոչ»։
0Comments