Դոլարը էժանացել է, եվրոն՝ թանկացել

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 4-ին, կազմել է 387.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.05 դրամ (աճել է 1.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  494.93 դրամ (աճել է 1.79 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (մնացել է անփոփոխ):

 Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386  դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 406-416 դրամով, վաճառվում է 422-428 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.90-4.36 դրամով, վաճառվում է 4.44-5.02 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 422 դրամով:

Ռուբլին գնվում է 4.33 դրամով, վաճառվում է 4.43 դրամով: