Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի

Մանրամասներ
քայլերթ

Արզական համայնքում բնակվում է շուրջ 100 արցախցի եւ մենք եկել ենք մեր աջակցությունը ցուցաբերելու  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արցախցի տղամարդը:

«Արզականի արցախցիներս պատրաստակամ ենք վաղը մասնակցելու Երեւանում կայանալիք մեծ միջոցառումներին, որ պլանավորված է»,-ասաց արցախցի տղամարդը:

Նա հայտարարեց, որ «այս դավաճան իշխանությունների օրոք ոչինչ չի ստացվելու». «Արցախի վերադարձը լինելու է նոր, ազգային իշխանությունների օրոք:

Կոչ եմ անում բոլոր արցախցիներին վաղը մեկ մարդու պես հավաքվել Երեւանում:

Պահն է եկել, որ ազատվենք այս դավաճաններից, ազգադավներից, որոնք տարածում են, թե պատերազմ է լինելու:

Պատերազմի հրձիգները դուք եք:

Նիկոլ, լսիր, տես ինչ եմ ասում քեզ, եթե դու դիմես բռնության ժողովրդի հանդեպ, հանցանքդ ավելի շատ է լինելու:

Վահե Ղազարյան, եթե ուժ կիրառես ժողովրդի հանդեպ, մեղքերդ ավելի են շատանալու:

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն պետք է ձերբակալեն այդ դավաճանին»,-ասաց նա: