Կայծակի ուղիղ հարվածից ֆուտբոլիստ է մահացել (տեսանյութ)

Մանրամասներ
ֆուտբոլիստ կայծակ

Ինդոնեզիայում տեղի ունեցած ընկերական ֆուտբոլային մրցախաղի ժամանակ կայծակի ուղիղ հարվածի հետեւանքով ֆուտբոլիստ է մահացել, հաղորդում է Voi.id-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Բանդունգի «Սիլիվանգի» ստադիոնում։ 30-ամյա ֆուտբոլիստը կայծակի հարվածից հետո կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։ Նա ոտքերի այրվածքներ է ստացել։