Դեպի Հայաստան փոխանցումները նվազել են 40%-ով. ԿԲ նախագահ

Մանրամասներ
դոլար

2023 թվականի 10 ամիսների ընթացքում (հունվար-հոկտեմբեր) դեպի Հայաստան փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 40%-ով։ Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հավելել է, որ զբոսաշրջության ոլորտում աճը կազմել է 40%, սակայն աճի տեմպերի դանդաղում է նկատվում։

Գալստյանը տեղեկացրել է նաև, որ 2023 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ հիփոթեքային վարկավորման ծավալը գերազանցել է 1 տրլն դրամի շեմը։ Համեմատության համար՝ ԿԲ ղեկավարը որպես օրինակ բերել է 2017 թվականի տվյալները, երբ այս ցուցանիշը 209 մլրդ դրամ էր։

«Եվս 1 տրլն դրամը բանկերի կողմից տրվել է 2023 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ՝ որպես սպառողական վարկ»,- նշել է նա։