«Հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի». Ալիև

Մանրամասներ
ալիև արցախ

Պատրաստակամ ենք Եվլախում հանդիպելու հայ բնակչության ներկայացուցիչների հետ. այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի հայտարարությունում:

«Հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված խմբավորումները պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է ինքնալուծարվի։

Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ», - ասվում է հայտարարությունում:

Նշենք, որ Ադրբեջանն այսօր զանգվածային ռազմական ագրեսիա է սկսել Արցախի նկատմամբ՝ իր գործողությունները որակելով տեղային «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկ:

Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: