Թուրքիան կարդիականացնի Ադրբեջանի ՍՈՒ-25 կործանիչները. Համաձայնագիր է ստորագրվել

Մանրամասներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «TUSAŞ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր «ՍՈՒ-25» գրոհային ինքնաթիռների արդիականացման մասին։

Այս մասին գրել է Ermeni Haber-ը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում, «IDEF–23» ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Քուրբանովը և թուրքական ռազմարդյունաբերական «TUSAŞ» ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը։