ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 12-ին, կազմել է 386.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 421.35 դրամ (նվազել է 0.75 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.29 դրամ (նվազել է 2.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.00 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 389-390 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 414-418 դրամով, վաճառվում է 425-430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.85-4.99 դրամով, վաճառվում է 5.03-5.20 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 388-389 դրամով:
Եվրոն գնվում է 420-424 դրամով, վաճառվում է 427-428 դրամով:
0Comments