Այս գիշեր գողերը մտել են Պետական Կամերային երաժշտական թատրոնի շենք։ Ֆեյսբուքյան էջում գրել է թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը։
«Համահայաստանյան ներված գողերն այս գիշեր հասել են նաև Պետական Կամերային Երաժշտական թատրոն, դե ներկայացում գիշերվա 3-ին չեն կարողացել նայեն, բայց այլ ախորժակ են ունեցել,սակայն մուրազները փորն ա մնացել: Դեռ օգոստոս ամսին, ամբողջ թատրոնի շենքը զինեցի անվտանգության համակարգերով, տեսախցիկներով և կապեցի ՀՀ ոստիկանության հետ, փառք ու պատիվ մեր ոստիկաններին, որ ազդանշանին օպերատիվ արձագանքել ու հասել են՝ գողերը դիմել են փախուստի...
Հ.Գ.
թատրոնի գործընկերներ ջան, անվտանգության համակարգեր տեղադրեք շենքերին, գողերն արդեն հասել են թատրոն, սրանք նոր, հպարտ և մշակութային գողեր են»,- գրել է Ռ. Առաքելյանը։
0Comments