Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են սովորել ՆԳՆ համալսարանում

Կին դիմորդները պետք է լինեն 25-ից 35 տարեկան, ունենան 160 սմ հասակ և չունենան դատվածություն

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են սովորել երկրի ներքին գործերի նախարարության էլիտար համալսարանում: Այս մասին գրում է The National-ը:

Դիմորդները պետք է բժշկական զննում անցնեն, ներկայանան հարցազրույցի և գրավոր քննություն հանձնեն: Կին դիմորդները պետք է լինեն 25-ից 35 տարեկան, ունենան 160 սմ հասակ և չունենան դատվածություն:

Նշվում է, որ համալսարանը գտնվում է Էր Ռիյադում, մասնագիտացված է անվտանգության և ռազմական ոլորտում ուսանողներ պատրաստելու մեջ:  Շատ շրջանավարտներ այն ավարտելուց հետո աշխատում են պետական գերատեսչություններում:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել էին աշխատել որպես  զբոսավար, ինքնուրույն որոշել, թե ինչպես են ցանկանում ծննդաբերել՝ բնական ճանապարհով, թե՝ կեսարյան հատման միջոցով, բացի այդ թույլատրել են մեքենա վարել: