Էստոնիայի վարչապետի ինքնաթիռը չի կարողացել վայէջք կատարել Ռիգայում

Ռատասը Ռիգա էր թռչում ոստիկանության և սահմանապահների դեպարտամենտի ինքնաթիռով

Ինքնաթիռը, որի մեջ գտնվել է Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը և նրան ուղեկցող պատվիրակությունը, վատ եղանակի պատճառով չի կարողացել վայէջք կատարել Ռիգայում, որտեղ այսօր պետք է կայանար Բալթյան երկրների կառավարության ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Նա վերադարձել է Տալլին։ Ռատասը Ռիգա էր թռչում ոստիկանության և սահմանապահների դեպարտամենտի ինքնաթիռով։ Ռիա նովոստիի հաղորդամամբ, այս մասին հայտնել է  Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը։

Այսօր Ռիգայում նշանակված էր  նախարարների Բալթյան խորհրդի նիստ՝ Լատվիայի նոր վարչապետ Կրիշյանիս Կարինշի նախագահությամբ։ Այնտեղ նախատեսվում է քննարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու, իրավիճակն Ուկրաինայում, տրանսատլանտյան հարաբերությունները և այլ հարցեր։

Հանդիպման ժամանակ Ռատասին կփոխարինի Լատվիայում Էստոնիայի դեսպանը։