Արմեն Աշոտյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը.
«Արմեն Աշոտյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահում և չեք հավատա` փողերի լվացում, իրենց սիրելի հոդվածն է։ Ես չեմ կարող մեկնաբանել մի բան,որը կապ չունի քրեաիրավական գիտության հետ, սա նոնսենս չէ, սա աբսուրդ չէ»,֊ասաց Աթանեսյանը։ Նա ասաց, որ այդ մեղադրանքը կարելի է պահել որպես նիկոլական արդարադատության հուշարձան։
«Այս որոշման իրական հեղինակները ճիշտ կանեն իրենց դիպլոմները վառեն»,֊ասաց Աթանեսյանը։ Նա նշեց, որ հաշվարկ են արել և փողերի լվացման մեջ են մեղադրել, որովհետև մտածել են, որ արտերկրից Արմեն Աշոտյանին կարող են պաշտպանել և պետք է ներկայացնել աղմկոտ հոդվածը։
Հիշեցնենք, որ քրեական գործն առնչվում է Բժշկական համալսարանին, որտեղ, ըստ իրավապահների, ՊՎԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել դեռ 2018֊ին։ Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նշված համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը։
0Comments