Print this page

Նա ադրբեջանական ծագումով թուրք է. Հույս ունենք՝ հարաբերությունները կբարելավվեն. Էրդողանը՝ Իրանի նախագահի մասին

By Հուլիսի 07, 2024 185

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հաղթանակից հետո ակնկալում է՝ Իրանի հետ հարաբերությունները կզարգանան արագ տեմպերով․

«Նա ադրբեջանական ծագումով թուրք է։ Հույս ունենք, որ իրանա-թուրքական հարաբերությունները կբարելավվեն։ Ավելին, Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։

Իրանը նաև կարևոր հարևան է, մենք կապված ենք միմյանց հետ պատմությամբ և մշակույթով», - ասել է Թուրքիայի նախագահը՝ Գերմանիայից վերադառնալուց հետո։ 

Rate this item
(0 votes)

Latest from Live24