Print this page

«Ռուսաստանի առաջարկը կարող է կանգնեցնել պատերազմը»․ Պուտին

By Հունիսի 25, 2024 252

Արևմտյան շատ քաղաքական գործիչներ չցանկացան նույնիսկ «խորանալ» Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ռուսական նոր առաջարկի էության մեջ, թեպետ այն կարող էր իսկապես կանգնեցնել պատերազմը։ Այս մասին, Интерфакс-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ Պուտինը հանդես էր եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջարկով, որը նախատեսում է՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից, Խերսոնից և Զապորոժիեից, հակառուսական պատժամիջոցների չեղարկում, ինչպես նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունից հրաժարում։ Պուտինի խոսքով՝ «Ռուսաստանի խաղաղ առաջարկները հավերժ չեն գործելու»։

Ուկրաինայում և Արևմուտքում այդ առաջարկներից հրաժարվել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրանք անվանել է «վերջնագիր», իսկ ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը չի կարող խաղաղության պայմաններ թելադրել։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 25 Հունիսի 2024 11:28

Latest from Live24