Print this page

Պաշտոնանկ է արվել ՌԴ ԱԴԾ՝ Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ ծառայության պետը

By Հունիսի 23, 2024 481

Սերգեյ Բեսեդան ազատվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ Ռուսաստանի ներսում և նախկին ԽՍՀՄ երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ ծառայության պետի պաշտոնից:

Այս մասին, ըստ Հրապարակի, տեղեկացնում է moscowtimes-ի ռուսական ծառայությունը:

Նշվում է, որ այդ պաշտոնին նշանակվել է մինչ այդ հակահետախուզության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Կոմովը, իսկ Բեսեդային նշանակել են ԱԴԾ տնօրենի խորհրդական, նրա հրաժարականի ֆորմալ առիթը օրենքով սահմանված 70-ամյա տարիքին հասնելն է:

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 23 Հունիսի 2024 23:31

Latest from Live24