Արհեստական բանականության կիրառումը չի կարող փոխարինել իրական մարդկանց հետ հաղորդակցությանը։ Այս կարծիքն է հայտնել OpenAI-ի կողմից մշակված ChatGPT-ի պրոդուկտի ղեկավար Նիք Թուրլին։
«Արհեստական բանականությունը չպետք է փոխարինի մարդկանց, այլ պետք է լրացնի նրանց կարողությունները։ Ես արհեստական բանականությունից բարեկամություն և հարաբերություններ չեմ փնտրում։ Ընդհակառակը, ChatGPT-ն ինձ ավելի արդյունավետ է դարձնում և ավելի շատ ժամանակ է տալիս, որը հետո կարող եմ անցկացնել ընկերներիս հետ», – ասել է նա Süddeutsche Zeitung թերթին։
Թըրլին կարծում է, որ մարդիկ արդեն իսկ ավելի սերտ կապեր են զարգացնում արհեստական բանականության հետ։ Միաժամանակ նա կոչ է արել չօգտագործել արհեստական բանականությունը որպես հոգեթերապևտ և այս մասնագիտությունը թողնել մարդկանց։
«Երբեմն չգիտեմ, թե որտեղից սկսեմ օրս։ Այդ ժամանակ եմ ես այդ մասին խոսում ChatGPT-ում։ Խոսքը միայն պատասխաններ գտնելու, այլև մտքերս կառուցելու համար զրույց վարելու մասին է», – բացատրել է Թուրլին։