Print this page

Հայդի Քլումը եւ նրա դուստրը՝ Լենի Քլումը, նորից լուսանկարվել են ներքնազգեստով

By Ապրիլի 30, 2025 82

Հայդի Քլումը եւ նրա դուստրը՝ Լենի Քլումը, նորից լուսանկարվել են ներքնազգեստով ինսթագրամի համար՝ չնայած անցած տարի իտալական ապրանքանիշի համար իրենց վերջին ֆոտոսեսիայի վերաբերյալ բացասական արձագանքին։

«Եվս մեկ տարի @intimissimi-ի հետ։ Այս անգամ մետաքսի եւ միկրոֆիբրայի բազային հավաքածուով. մինիմալիստական, նրբին եւ գերհարմար»,- մակագրել է Քլումը քարոզչության սլայդ-շոուն ինսթագրամում։

Թեեւ Հայդին անջատել է մեկնաբանությունները գրառման տակ, նրա դուստրը բազմաթիվ մեկնաբանություններ է ստանում սոցցանցի իր օգտահաշվում։

хайди-1.jpg (54 KB)

«Դա ապրանքանիշի տարօրինակ գործարք է մայրիկիդ հետ..., գրել է բաժանորդներից մեկը։ Մյուսը մեկնաբանել է. «Նրանք կարող էին ցանկացած այլ կոլաբորացիա անել,  խիստ տարօրինակ է դա անել ձեր 20-ամյա դստեր հետ»։

Սակայն ոմանց, ըստ երեւույթին, չի անհանգստացնում այն, որ մայր ու աղջիկ ներկայանում են ներքնազգեստով։

хайди1.jpg (55 KB)

Երկյակն արդեն մոտ երկու տարի նկարահանվում է Intimissimi-ի գովազդում, եւ, ըստ երեւույթին, բացասական արձագանքը չի խանգարում նրանց շարունակել համագործակցությունն ապրանքանիշի հետ։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 15:27

Latest from Live24