Ժպիտն ընդդեմ բոտոքսի. նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել «գեղեցկության ներարկումների» արդյունավետությունը
Հունիսի 08, 2025

Ժպիտն ընդդեմ բոտոքսի. նոր հետազոտությունը կասկածի տակ է դրել «գեղեցկության ներարկումների» արդյունավետությունը

Մինչ այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը և Մեգան Թրեյնորը, ակտիվորեն դիմում են բոտոքսին՝ «իրենց շուկայական արժեքը» բարձրացնելու համար, Նիդերլանդներում արված մի նոր հետազոտություն ցույց է տվել, որ հնարավոր զուգընկերոջը գրավելու շատ ավելի արդյունավետ միջոց կարող է լինել… սովորական ժպիտը։

Տիլբուրգի համալսարանի գիտնականները, news.am-ի փոխանցմամբ, հայտնաբերել են, որ բոտոքսի ներարկումները իսկապես կարող են մի փոքր բարձրացնել մարդու տեսողական գրավչությունը։ Սակայն այս ազդեցությունը եղել է շատ համեստ՝ ընդամենը 0.07 միավոր՝ 7 միավորանոց սանդղակով։ Օրինակ՝ 4 գնահատում ունեցող մարդը բոտոքսից հետո կարող էր ստանալ 4.07 միավոր։ Երիտասարդության ընկալման մակարդակը նույնպես բարելավվել է միայն 0.13 միավորով։

Համեմատության համար՝ պարզ ժպիտը բարձրացրել է գրավչությունը 0.4 միավորով՝ բոտոքսից վեց անգամ ավելի։ Իսկ շպարն ապահովել է նույնիսկ ավելի մեծ աճ՝ 0.6 միավոր։

Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ բոտոքս օգտագործող մարդիկ հաճախ ընկալվում են՝ որպես հետաքրքիր՝ կարճաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների կամ ընկերության համար (0.09 միավոր), սակայն չեն դիտվում որպես առավել գրավիչ՝ երկարաժամկետ հարաբերությունների համար։ 

Հետազոտությանը մասնակցել է 114 կամավոր, ովքեր անցել են բոտոքսի և ֆիլլերի ընթացակարգեր։ Նրանց արտաքին տեսքը գնահատել են ավելի քան 3000 մարդ՝ առաջ և հետո արված լուսանկարների հիման վրա, որոնք արվել են նույն պայմաններում։ 

Հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Բաստիան Յեգերը, նշում է, որ չնայած այս համեստ փոփոխություններին, շատ հիվանդներ հայտնում են սոցիալական վստահության աճի և իրենց թողած տպավորության բարելավման մասին։ Սակայն, ըստ նրա, սա կարող է պայմանավորված լինել պլացեբո-էֆեկտով. մարդիկ իրենց ավելի լավ են զգում, սկսում են ավելի վստահ վարվել, ինչը դրականորեն է ազդում սոցիալական հարաբերությունների վրա։

Rate this item
(0 votes)

Լրահոս