Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերության մասնագետները Windows 11 օպերացիոն համակարգում ավելացրել են նոր տեքստային խմբագրիչ։ Այս մասին հաղորդում է Windows Latest հրատարակությունը։
Նոր գործառույթը կոչվում է Edit։ Ծրագիրը ներկառուցված է օպերացիոն համակարգի հրամաններ տողում, ծրագիրը թույլ է տալիս արագ խմբագրել պարզ տեքստային ֆայլեր։ Այն անվճար է և հասանելի համակարգի բոլոր օգտատերերի համար: Edit-ի չափը ընդամենը 230 կիլոբայթ է:
Ծրագիրը գործարկելու համար անհրաժեշտ է բացել Windows տերմինալը, մուտքագրել Edit հրամանը և սեղմել Enter:
Ծրագիրը կարող է գործարկվել ինչպես ստեղնաշարի, այնպես էլ մկնիկի միջոցով:
Edit-ը թույլ է տալիս ֆայլերի հիմնական խմբագրում: Այն նաև ունի տառերի և բառերի որոնման գործառույթ, որը կարող է օգտակար լինել մեծ ֆայլերի հետ աշխատելիս:
Microsoft-ը հայտարարել է, որ նոր ծրագիրը չի փոխարինի Windows-ի ներկառուցված Notepad-ին կամ առանձին գնված Word խմբագրիչին։ Այնուամենայնիվ, Edit-ը կարող է օգտագործվել որպես այլընտրանք։