Print this page

«Եկեղեցականները կարծես թե լավ չեն հասկանում ստեղծված իրավիճակը»․ Վահագն Ալեքսանյան

By Հունիսի 02, 2025 116

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ նորից եկեղեցականները կարծես թե լավ չեն հասկանում ստեղծված իրավիճակը։

Պարոնա՛յք, ձեր հայտարարություններ, կոչեր անելու և մնացածի ժամանակն անցել է։

Հանե՛ք ձեր փիլոնները և գնացե՛ք զբաղվեք ինչով ուզում եք։ Բարձր եկեղեցական պաշտոններում դուք տեղ չունեք ու սա անշրջելի է։

Ինչքան էլ փորձեք համոզել, որ մածունը սև է, դրանից այն սև չի դառնա։

Հ.Գ. Խնդրում, հորդորում ու պահանջում եմ չտարածել կուսակրոն հոգևորականների կանանց և զավակների նկարներն ու անունները, չթիրախավորել նրանց։ Այս պատմությունը նրանց մասին չի, այլ կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականների, կամ գուցե արդեն նախկին եկեղեցականների մասին է»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24