Երբ Իսրայելը սկսի ռшզմական գործողությունը Իրանի դեմ, Ադրբեջանը պետք է հшրվածի Հայաստանին։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը․
«Իսրայելը պլանավորում է Իրանի դեմ հարձակումը, նպատակն Իրանը մասնատելն է։ Ուզում են դրա տեղում ստեղծե մեկ այլ ադրբեջանական պետություն, օգտագործել ադրբեջանական անջատողականությունը, Իրանի մոտ 20 մլն ադրբեջանցիներին ոտքի հանել, թուլացնել ու մասնատել Իրանը։
Ամերիկյան մամուլում գրվում էր, որ այդ օպերացիան պետք է լիներ ապրիլին։ Սակայն Պենտագոնի ղեկավարը զեկուցել է Սպիտակ տանը, որ դեռ պատրաստ չեն ու որոշել են հետաձգել մինչև հոկտեմբեր։ Թրամփն, իր հերթին, հակված չէ պատերազմ վարելու, թեև իսրայելական լոբբիի ճնշումը կա։ Խաղաղությունը մեզ համար կախված է նրանից, թե արդյոք Իսրայելը կկարողանա ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ»,- նշել է Զուրաբյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․