Print this page

Ալիևի՝ Մոսկվա չգնալը չի կարող հետևանք չունենալ Բաքվի համար․ իրանագետ

By Մայիսի 08, 2025 32

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ 

«Ըստ ՌԴ նախագահի օգնականի տարածած տեղեկատվության՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ 

Սա, կարծում եմ՝ վերջին մոտ կես տարվա ընթացքում տարբեր միջադեպերով կանոնավորապես վատթարացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, որի հանգուցալուծումն առայժմ տեսանելի չէ։

Մոսկվա նախապես ծրագրված այցից հրաժարվելը, սակայն, ըստ էության, նաև անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն  Ռուսասատանի, այլ նաև անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, որը մայիսի 9-ի միջոցառումների գլխավոր հյուրընկալն է։

Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար, որը երևակայելով, թե Արցախի խնդիրն, իբր, վերջնականապես լուծված է, իսկ իր իշխանությունը՝ հարատև, օրըստօրե էլ ավելի հանդուգն ու լկտի է դառնում»։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 08 Մայիսի 2025 10:20

Latest from Live24