Print this page

«Լևոն Քոչարյանի «ախռանիկը» հարվածել է Civic-ի լրագրողին»․ Հասմիկ Հակոբյան

By Ապրիլի 30, 2024 151

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախկին իշխանությունների սիրած բարքերը փաստորեն շարունակվում են...

Լևոն Քոչարյանին ամենուր ուղեկցող անձնավորությունը (կուզեք անվանենք ախռանիկ) Ազգային ժողովի տարածքում հարվածել է Civic-ի լրագրողին:
Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք...

Իսկ իրավապահ մարմիններին կոչ կանեմ արդար քննություն իրականացնել՝ ՀՀ-ում մամուլի, խոսքի ազատության, կարծիքի ազատ արտահայտման դեմ իրականացվող բռնությունը բացահայտելու համար»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24