Print this page

Քաղաքական կոնսոլիդացիան կայացել է․ Գնդակը Կաթողիկոսի դաշտում է․ Մարուքյան

By Հունիսի 28, 2025 23

Խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը համաձայնեցին, որ Միքայել Սրբազանը կարող է լինել վարչապետի թեկնածու իմպիչմենտի գործընթացում, որի մեկնարկի համար Կաթողիկոսը պետք է իր համաձայնությունը տար, քանի որ դա տեղի չունեցավ, իսկ ամենայն հավանականությամբ եղավ հակառակը՝ գործընթացը առկախվեց, գրել է Էդմոն Մարուքյանը

«Հիմա կամ Կաթողիկոսը տալիս է իր համաձայնությունը և չի խոչընդոտում ազգային համերաշխության իմպիչմենտի գործընթացին, կամ չի տալիս՝ փակելով ազգային համերաշխության ու քաղաքական կոնսոլիդացիայի դուռը, ու շարունակվում է այս գահավիժումը։ Փողոցը իր թեկնածուին արդեն ընտրել է։ Քաղաքական կոնսոլիդացիան կայացել է։ Գնդակը Կաթողիկոսի դաշտում է…»,-գրել է նա։

Rate this item
(0 votes)

Latest from Live24