Print this page

Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. Փաշինյան

By Հունիսի 22, 2025 22

Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով իր պնդումներն առ այն, որ Ամենայն Հայոց Կաողիկոս Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտն ու զավակ ունի:

«Պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչո՞ւ է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։ Բացահայտի՝ մոմի վաճառքի շահույթն ինչպե՞ս է բաշխվում Կարոյի և Եզրասի միջև․ 50/50՞, թե՞ այլ տրամաբանությամբ։ Բարձրաձայնի, որքա՞ն է կազմել այդ շահույթը 2024 թվականին։ Նաև բացատրի, ինչո՞ւ այդ շահույթներից Կարոն և Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե», - հավելել է Փաշինյանը։

Նշենք, որ Զվարթնոց տաճարի մոտից մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի: Այսօր նշվում է Սուրբ Էջմիածնի տոնը: Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Rate this item
(0 votes)

Latest from Live24