Print this page

Ռիսկային վիճակում է հայտնվելու ողջ տարածաշրջանը, ցավոք, նաեւ Հարավային Կովկասը. Խանլարյան

By Հունիսի 13, 2025 241

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնարավոր չէ վերջնական բան ասել. որքան գիտեմ, արդեն Իրանի կողմից 100–ից ավելի անօդաչու թռչող սարքեր են ուղղվել դեպի Իսրայել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Իրանի Մեջլիսի հայազգի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը։

«Զոհերի անուններին, որ ծանոթացա, բավականին ցավալի էր, բավականին բարձրաստիճան մարդիկ են զոհվածները, որոնց համար ցավակցում եմ Իրանի ժողովրդին»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք Իսրայելը նպատակ ուներ խափանել ԱՄՆ–Իրան բանակցությունները, որոնց 6–րդ փուլը նախատեսված էր կիրակի, Խանլարյանը դրական պատասխանեց. «Կարծում եմ՝ այո։ Բանակցությունները տեղի չեն ունենա, որովհետեւ հանգամանքները բավականին ծանր են, չգիտեմ՝ ինչ պետք է լինի։ Տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի հավանականություն գոյություն ունի։ Եթե խոշոր տերությունները, ԱՄՆ–ն չփորձեն զսպել Իսրայելին, կարծում եմ՝ բավականին ռիսկային վիճակում է հայտնվելու ամբողջ տարածաշրջանը, ցավոք, նաեւ Հարավային Կովկասը»։

Ինչ վերաբերում է Իրանի կողմից Իսրայելին պատասխան տալու բնույթին, նա ասաց. «Պատասխանի բնույթը չեմ կարող ասել, բայց հաստատ շատ կոշտ պատասխան կլինի, անգամ ավելի ուժեղ, քան տեղի է ունեցել այս առավոտ»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24