Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն, ինստագրամյան իր էջում գրել է.
«Իմ պապ, արժանի չէիր դու էս ամենին, դու պետքա մեր կողքին լինեիր միշտ։ Քո տեղը շատ ա զգացվում իմ պապ։ Աստծո առաջ են պատասխան տալու հատ առ հատ բոլորը, անպատիժ չի մնալու ոչ մեկը պապ ջան»։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։