ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ստանալ Նոբելյան խաղաղության մրցանակը միայն այն դեպքում, երբ դադարեցնի Գազայի հատվածի շուրջ Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտությունը, երեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում BFMTV-ին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը «ցանկանում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ»։
«Խաղաղության Նոբելյան մրցանակը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դադարեցնեք այդ հակամարտությունը»,- նշել է Մակրոնը։
Օգոստոսին Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի համար աջակցող օտարերկրյա առաջնորդների ցանկը։
Թրամփի թեկնածությունը աջակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրիս Օլիգի Նգուեման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտգործնախարար Օլիվիե Նդուհիրեհեն։