Անվտանգության ապահովման առաջնային գործիքների կազմում մենք թեւեւս մոռացել ենք, եթե ոչ ամենակարևոր, առնվազն կարևորագույն ինստիտուտներից մեկը, որը հետագայում դարձավ անվտանգության ռազմավարության մեր առանցքներից մեկը. այդ գործիքը լեգիտիմությունն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հասկացանք, որ եթե ուզում ենք ինքներս մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել այնպես, ինչպես ռազմաքաղաքական դաշինքները։ Եթե դու քո տարածքային ամբողջականությունը ճանաչում ես մի կերպ, իսկ քո անվտանգության առանցքային համակարգը դա ճանաչում է այլ կերպ, դա նշանակում է, որ դու առնվազն այս երկու ընկալումների արանքում կորցնում ես քո տարածքային ամբողջականությունը, ինչը գործնականում տեղի ունեցավ 2021–ի մայիսին, 2022–ի դեկտեմբերին։
Այստեղ է, որ տեղի ունեցավ կարևորագույն խոսակցությունը 2022–ի հոկտեմբերին Պրահայում։
Իսկ արդյոք Ադրբեջանը պատրաստ է ճանաչել հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետեւ եթե պարզվի, որ պատրաստ չէ, դա խոսակցության ամբողջ բովանդակությունը կփոխի։
Նախ մենք պետք է որոշեինք, թե որն է մեր տարածքային ամբողջականությունը, և մենք որոշեցինք հենվել անառարկելի լեգիտիմության վրա։ Մենք հենվեցինք Ալմա–Աթայի հռչակագրի վրա և խնդիր դրեցինք. մենք պատրաստ ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել Ալմա–Աթայի հռչակագրի վրա, որովհետեւ մենք պատրաստ ենք ինքներս մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել այդ հռչակագրի հիման վրա»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ձեռք բերեցին քաղաքական համաձայնություն, որ իրենք պատրաստ են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա. «Սա այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ ռազմավարությունը։ Սա մեր առաջին փորձարկումն էր լեգիտիմությունը դարձնել անվտանգության գործիք։ Այդ կետից այդ գործիքը սկսեց աշխատել։ Դրա ձեւակերպումը հետեւյալն է. «Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի 29 743 քկմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե ներսից, թե դրսից անձեռնմխելիություն»։