Print this page

Սարսափելի հետևանքներ կլինեն․ Կրեմլ

Ցանկացած օտարերկրյա զորքերը Ուկրաինա ուղարկելը լի է սարսափելի հետևանքներով, սակայն Արևմուտքի ոչ բոլոր երկրներն են դա հասկանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է TASS-ը։

«Ինչպես միշտ, կան երկրներ, որոնք անպատասխանատու դիրքորոշում են ընդունել, որոնք կամ չեն հասկանում, կամ չեն ցանկանում հասկանալ նման անխոհեմ գործողությունների սարսափելի հետևանքները։ Եվ կան երկրներ, որոնք շատ ավելի լավ են հասկանում իրականությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով «ցանկացողների կոալիցիայի»՝ Ուկրաինայում զորախմբեր տեղակայելու ծրագրերը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24