Print this page

Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով․ Սպիտակ տուն

By Մայիսի 16, 2025 56

ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումը տեղի կունենա շատ շուտով: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գործարքներն ամբողջությամբ կախված են ժամանակից։ Երբ ճիշտ ժամանակը գա, այդ ժամանակ նախագահ Թրամփը  Պուտինի հետ կլինի նույն սենյակում։ Եվ ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շատ մոտ ապագայում»,-նշել է նա Politico թերթի կազմակերպած միջազգային անվտանգության հարցերով խորհրդաժողովում։

Rate this item
(0 votes)
Last modified on Ուրբաթ, 16 Մայիսի 2025 11:08

Latest from Live24