Print this page

ՌԴ-ում ավիաընկերությունները զանգվածաբար հետաձգում և չեղարկում են չվերթները. Ռուսաստանից դեպի ՀՀ չեղարկվել է 10 չվերթ

By Մայիսի 07, 2025 48

Ավիաընկերությունները հայտնում են մի քանի չվերթների հնարավոր հարկադիր ուշացումների, չեղարկումների կամ միավորման մասին՝ Ռուսաստանի օդանավակայաններում գործող սահմանափակումների պատճառով։

Զվարթնոց օդանավակայանի առցանց ցուցատախտակի տվյալներով՝ Մոսկվայից դեպի Երևան չեղարկվել է 7 չվերթ, Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան՝ 1, իսկ Եկատերինբուրգից և Պերմից՝ մեկական չվերթ։ Չեղարկվել են Երևանից Մոսկվա երեք չվերթ, իսկ Եկատերինբուրգ՝ մեկը։

Մայիսի 7-ի գիշերը Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Կազանում և Նիժնի Նովգորոդում, ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումների պատճառով ինքնաթիռները վերահասցեավորվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ ուշացել են։

Մայիսի 7-ի առավոտյան ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումները շարունակեցին գործել Ռուսաստանի մի շարք օդանավակայաններում, այդ թվում՝ Դոմոդեդովոյում, Ժուկովսկում, Նիժնի Նովգորոդում, ինչպես նաև Կազանի, Նիժնեկամսկի և Կիրովի օդանավակայաններում։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 07 Մայիսի 2025 17:12

Latest from Live24