Print this page

Ռուսաստանը նամակ կուղարկի Հայաստանին

By Հունիսի 27, 2025 66

Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանի համար, որում նշում է Եվրամիության հետ իր մերձեցման նորմերի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոնների միջև հակասությունները։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Ես պատրաստվում եմ նամակ ստորագրել իմ գործընկեր Մհեր Հերբերտովիչին (ՀՀ փոխվարչապետ Գրիգորյան - ՏԱՍՍ-ի նշում) այն մասին, որ մեր կարծիքով այս գործողությունները (ԵՄ-ի հետ մերձեցման նորմերը - ՏԱՍՍ-ի նշում) հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին», - ասել է Օվերչուկը։

«Համապատասխանաբար, մենք կքննարկենք համապատասխան միջոցառումներ կիրառելու հարցը», - նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Rate this item
(0 votes)

Latest from Live24