Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է։ Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Այսօր տոնի առթիվ Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում Միածնաէջ Մայր Տաճարում, Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։ Տոնի առիթով դուրս են բերվել՝ 1. Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։ |