Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը Իսրայելի հարձակումից հետո հետագա «վրեժխնդրության» ծրագիր ունի: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Խամենեիի մամուլի ծառայությունը։
«Սիոնիստական թշնամին պետք է պատիժ կրի։ Հատուցումը, որ Իրանի ժողովուրդը և զինված ուժերն արդեն իսկ իրականացրել են, ներկայում իրականացնում են և նախատեսում են իրականացնել ապագայում, դաժան պատիժ Է: Եվ նա թուլացրել է թշնամուն», - ասել է Խամենեին։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։