Print this page

Իրանի հրթիռներն ընկել են Նեթանյահուի տան վրա․ Իրավիճակը 21։00-ի դրությամբ՝ ըստ իրանական տելեգրամ ալիքների

By Հունիսի 15, 2025 77

Իրանը հրթիռներն ընկել են Նեթանյահուի տան վրա։ Live24.am-ը ներկայացնում է իրավիճակն այս պահի դրությամբ՝ ըստ իրանական տելեգրամ ալիքների։

- Իրանը հրթիռակոծել է Նեթանյահուի տունը, սակայն հայտնի չէ՝ տանը որևէ մեկը եղել է, թե ոչ։ Իսրայելական լրատվամիջոցները հաստատել են, որ իրանական հրթիռը թիրախավորել է Նեթանյահուի Կեսարիայում գտնվող նստավայրը։

- Իրանական վերջին հրթիռային հարձակումը պատերազմի սկսվելուց ի վեր Իսլամական Հանրապետության կողմից Իսրայելի վրա ցերեկային հարձակում սկսելու առաջին դեպքն է, և դա վտանգավոր զարգացում է։

- Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին ալիքի բոլոր հրթիռները մի քանի րոպե առաջ չեն որսացվել։ Հարվածների մասին հաղորդագրություններ դեռևս չունեն։

- Իսրայելի կառավարությունը արտակարգ դրությունը երկարաձգել է մինչև հունիսի 30-ը։

- Իսրայելի սոցիալական հարցերի նախարարություն. Իրանական հարձակումից հետո 742 քաղաքացիական անձ անօթևան է մնացել, նրանցից շատերը Ներքին ճակատի հրամանատարության կողմից տարհանվել են երկրի տարբեր հյուրանոցներ։

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 15 Հունիսի 2025 21:08

Latest from Live24