Print this page

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին. CNN

By Մայիսի 21, 2025 34

Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքներին՝ չնայած Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ իշխող շրջանակներում իր աղբյուրներին։

«Վերջին ամիսներին Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որի համաձայն Թեհրանը չի հրաժարվի իր ամբողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է պաշտոնյաներից մեկը։

Աղբյուրները չգիտեն՝ արդյոք Իսրայելի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել հարձակվելու վերաբերյալ, իսկ ամերիկյան հետախուզությունը հստակորեն չի հաստատում հրեական պետության մտադրությունները։ Հարվածի նախապատրաստման անուղղակի նշաններից են Իսրայելի ռազմաօդային ուժերի տեխնիկայի և զենքի տեղաշարժը և դրանց մանևրները։ Միաժամանակ, չի կարելի բացառել, որ Իսրայելը դիմում է ուժի ցուցադրման՝ Իրանին ստիպելու լուրջ զիջումների գնալ իր միջուկային ծրագրին վերաբերող հարցերում։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 21 Մայիսի 2025 09:37

Latest from Live24