Print this page

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն

By Մայիսի 21, 2025 22

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, ուստի՝ Սամվել Շահրամանյանի լիազորություններն այսօրվանից համարվում են դադարեցված։ ԱՀ գործող օրենսդրությամբ եւ ամիսներ առաջ խորհրդարանի կողմից Սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն, ընտրությունների անհնարինության պարագայում երկրի նախագահ է ընտրում Ազգային ժողովը՝  լիազորությունների ավարտից հետո 10-օրյա ժամկետում։

Արցախի խորհրդարանական խմբակցությունները պետք է ներկայացնեն թեկնածուներ, ով որ ստանա 17 պատգամավորի կողմ քվե, նա էլ կդառնա Արցախի հաջորդ նախագահը։ 

Մեզ ասացին, որ մինչ այս պահը որեւէ ուժ չի հայտնել թեկնածու առաջադրելու մտադրության մասին, հետեւաբար՝ Սամվել Շահրամանյանը հնարավոր է դառնա խորհրդարանի միասնական թեկնածուն»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24