Print this page

«Ժողովուրդ». Վառելիք իրացնող մի շարք ընկերություններ տուգանվել են 1 մլրդ 78 մլն ՀՀ դրամով

By Մայիսի 01, 2025 34

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս Ազգային ժողովում ներկայացրեց 2024 թվականի հաշվետվությունը։

Հաշվետվության համաձայն՝ Հանձնաժողովն իրականացված վարույթի շրջանակում արձանագրել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունները, «Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերությունները բենզինի իրացման գները ընդհանուր առմամբ փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։ Ընկերությունների անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր և 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Նրանք միաժամանակ՝ նույն օրը կամ մինչև երկու օրվա տարբերությամբ, բարձրացրել և իջեցրել են ԱԻ-92 տեսակի բենզինի մանրածախ իրացման գներն այն դեպքում, երբ նրանց ծախսերը միմյանցից տարբերվել են։ Ավելին, եղել են դեպքեր, երբ ընկերությունների ինքնարժեքի իջեցումը զուգակցվել է իրացման գնի բարձրացմամբ և հակառակը։

Նշվածի հաշվառմամբ՝ Հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին ընդհանուր 1 078 363 000 ՀՀ դրամի չափով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնություն կնքելու համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24