Print this page

«Հրապարակ». ՔՊ-ում հասկանում են, որ կայծից ամեն րոպե կարող է կրակ բռնկվել, եւ փորձում են անլրջացնել գործընթացը

By Ապրիլի 30, 2025 20

«Հրապարակ» թերթը գրում է. «Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի՝ ԱԺ պատգամավորներին իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու դիմումներ փոխանցելուց հետո ՔՊ-ում ձեւացնում են, թե անհանգստանալու առիթ չունեն, ՔՊ ակտիվի ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, հարցազրույց են տալիս, ստատուսներ գրում, թե Փաշինյանի հրաժարականի օրակարգ չկա:

Սակայն կան տեղեկություններ, որ հրահանգ է իջեցվել՝ հեգնել, ծաղրել այդ գործընթացը, այն ներկայացնելով որպես ներընդդիմադիր շրջանակների գզվռտոցի դրսեւորում, որով Սերժ Սարգսյանի թիմը փորձում է վարկաբեկել Քոչարյանի թիմակիցներին։

ՔՊ-ում հասկանում են, որ կայծից ամեն րոպե կարող է կրակ բռնկվել, եւ փորձում են անլրջացնել գործընթացը, իսկ Արսեն Թորոսյանը երեկ անգամ պատռել էր այդ դիմումը, ինչը, ոմանց կարծիքով, «Քաղաքացիների, նամակների, դիմում- բողոքների քննարկման մասին» օրենքի ոտնահարում է:

Օրենքով սահմանված է, որ պատասխանի եւ քննարկման չեն արժանանում միայն այն դիմումները, որոնք անստորագիր են, մյուս դեպքերում օրենքը հստակ սահմանում է դիմումների քննության ընթացակարգը եւ այդ կարգը խախտելու, օրինակ` դիմումը պատռելու դեպքում նաեւ պատասխանատվություն է սահմանում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Rate this item
(0 votes)

Latest from Live24