Print this page

«Հրապարակ». ՔՊ-ում թաղման դեմքով էին

By Ապրիլի 17, 2025 29

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում․ հուսահատ դեմքերով, հեռախոսներով հետեւում էին Գյումրու ավագանու առաջին նիստին եւ անհաղորդ էին ԱԺ  օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024 թ․ զեկույցի քննարկումը, զեկուցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Ի դեպ, ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այլեւս չի մասնակցելու ավագանու նիստերին, տապալելու են քվեարկությունները, եւ այդ հիմքով մի քանի ամսից Գյումրիում նոր՝ արտահերթ ընտրություններ կլինեն։ Երեկվա նիստը ՔՊ-ն բոյկոտեց, բայց, մեր տեղեկություններով, հաջորդիվ մասնակցելու են` փորձելով Վարդանիկի կյանքը դժոխքի վերածել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Rate this item
(0 votes)

Latest from Live24