Print this page

Սրտիկներ, մոմեր, փուչիկներ. ՔՊ-ականի արկածները թաղապետարանում. «Հրապարակ»

By Փետրվարի 20, 2025 34

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը բոլոր տոները մեծ հանդիսավորությամբ նշում է, կոլեկտիվին ներգրավում, երբեմն անգամ դրես-կոդ սահմանում, որ տոնին համահունչ հագուստով ներկայանան:

ՔՊ-ական տիկինը մեծ հանդիսավորությամբ նշել է Սիրո տոնը՝ իր աշխատասենյակում կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, հրավիրվածներին նախապես զգուշացրել, որ հագուստի մեջ կարմիր գույն ներառեն՝ օրվան համահունչ։

Ներկաներից ոմանք լուսանկարներ էին հրապարակել՝ կից գրությամբ․ «Աղի բլիթ-Վալենտին, աշխատանքային փարթի»։ Դավթաշենի թաղապետն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Ալբերտ Հովասափյանն է։ Ի դեպ, նախկին ՔՊ-ական թաղապետն էլ աշխատասենյակում խորոված փարթի էր արել, ինչը դարձավ պաշտոնանկության առիթ>:

Rate this item
(0 votes)

Latest from Live24