Աղետն ընդգրկում է Պարսից ծոցի երկրներն ու Իրանը, գրում է իրանցի լրագրող Խայալ Մուազինի թելեգրակյան ալիքը։
«Հնդկաստանը վերջին երկու տասնամյակների ընթացքում գերիշխել է ծրագրային ապահովման ոլորտում։ Արդյունքում, Պարսից ծոցի երկրները և Իրանը մեծապես կախված էին հնդկական ծրագրային ապահովումից և ծրագրավորողներից։»
Իրան «Մոսադ»-ի ներթափանցումից և Չինաստանի ու Ռուսաստանի հետ հետագա հետաքննություններից հետո պարզվել է, որ հնդիկ ծրագրավորողները Հնդկաստանի հետ կապ են հաստատել Իլոն Մասկի Starlink-ի միջոցով։ Ձերբակալություններն ու հարցաքննությունները ցնցող ճշմարտություն են բացահայտել:
Իրանում հնդկական ծրագրային ապահովման մեծ մասն իրականում իսրայելական է, հագեցված back door-ով (մշակողի/հարձակվողի՝ օպերացիոն համակարգ և տվյալներ չարտոնված մուտք գործելու և հեռակառավարելու հնարավորություն ընձեռող միտումնավոր ներդրած ալգորիթմի թերություն-խմբ.), տվյալներ է փոխանցել Իսրայելին իրական ժամանակում։ Ի թիվս այլ բաների, դա ներառում է քաղաքացիական գրանցամատյաններից, անձնագրային տվյալների բազաներից, օդանավակայանների համակարգերից և այլ տվյալներ։
Ավելի մտահոգիչ է այն, որ այդ ծրագիրը խանգարում է ռազմական տեխնիկայի շահագործմանը և թույլ է տալիս հեռակառավարում։
Նույն համակարգը կիրառվում է նաև Պարսից ծոցի երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Կատարում և Քուվեյթում։ Սա նշանակում է, որ բոլոր մուտքի և ելքի կետերը, ներառյալ՝ եգիպտացիներինը, վերահսկվում են, և տվյալները փոխանցվում են Իսրայելին։
Իրանը հրապարակել է այս տեղեկությունը, ինչը մեծ ճգնաժամ է առաջացրել տարածաշրջանում։ Հնդկաստանի հետ հարաբերություններում լուրջ խզում է սպասվում, մանրամասները սպասվում են առաջիկա օրերին»,- հաղորդում է իրանական հեռուստաալիքը։